Այսօր: Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020թ.
Գետամեջի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՄԵՋ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.04.20 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

Կայքում ներկայացված են կորոնավիրուսի տարածման վիճակագրական տվյալներ, կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող օգտակար տեղեկություններ`

https://covid19.gov.am/hy

02.04.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բնակիչներ.
Ի կատարումն ՀՀ պարետի ցուցման, Գետամեջի համայնքապետարանում իրականացվում է ցուցակագրում համաճարակի և արտակարգ դրության հետևանքով եկամտի աղբյուրից զրկված, նյութական վնասներ կրած ու սոցիալապես ծանր կարգավիճակում հայտնված համայնքի բնակիչների (բացի ընտանեկան նպաստ ստացողներից), որի համար անհրաժեշտ է, Գետամեջի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին կամ համայնքապետարանի պաշտոնական կայքին (http://getamej.am/Pages/Misc/SupportCmis/) ուղարկել պահանջվող տեղեկատվություն՝ նշելով անուն-ազգանուն, հեռախոսահամար, հասցե, եկամտի աղբյուրից զրկման պատճառներ։
ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ԽՆԴՐՎՈՒՄ Է ԽՍՏՈՐԵՆ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՉԱՅՑԵԼԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ, ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ։

02.04.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի բնակիչներ.
Ստորև նշված կայքի միջոցով ապրիլի 10-ից սկսած կարող եք դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար:
Կայքի շնորհիվ հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին:
Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղմամբ՝ http://online.ssa.am, որից հետո սեղմել 4-րդ կոճակի հղման վրա՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներ» բաժին մտնելու և սոցիալական աջակցությունները ստանալու կարգին ու պայմաններին ծանոթանալու համար:

25.03.20 ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԹԵՐԹԻԿ

Ստորև ներկայացված է արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկը: Բեռնելու համար սեղմել նշանի վրա⤵️

17.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ բնակիչներ. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով, արտակարգ դրություն է հայտարարվել` համաձայն որի մի շարք սահմանափակումներ են գործելու երկրում մինչև ապրիլի 16-ը: Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքը Գետամեջի համայնքապետարանում ևս անհրաժեշտություն է առաջացել իրականացնել վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Այդ նպատակով մեր ազգաբնակչությանը խնդրում և հորդորում ենք խստորեն պահպանել վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ✅ Առաջիկա օրերին համայնքապետարան այցելել միայն խիստ անհետաձգելի հարցերի դեպքում. ✅Համայնքապետարան այցելել խստիվ պահպանելով սանիտարա-հիգիենիկ կանոնները: ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ուսուցողական
Կրթական փոխանակումներ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղո
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառ.
Եռատոնը Գետամեջում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Գետամեջ, 3-րդ փող., 2-րդ փակ., 4-րդ շենք


getamej.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԵՏԱՄԵՋԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner