Համաձայն Գետամեջ համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 11-ի «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշմամբ հաստատված հավելվածի, 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ժամը` 12:00-ին Գետամեջի համայնքապետարանի շենքում կկայանա հանրային բաց լսումներ՝ համայնք Գետամեջ 1-ին փողոց 6-րդ փակուղի 6-րդ հողամաս հասցեում պահեստի կառուցման շինարարական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ (2-րդ փուլ):
Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: